Փետրվարի 24-ին` ժամը 11.00-ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուր Սայմոն ՈՒիլքինսոնը կհանդիպի լրագրողների հետ և հանդես կգա վիրտուալ իրականության մասին մեդիա զրույցով: Նա կներկայացնի իր «Խորանարդ» ֆիլմը:
Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները հորդորում են ՈՒկրաինային հաղթահարել քաղաքական անկայունությունը և անհրաժեշտ բարեփոխումներ անել տնտեսությունը վերականգնելու համար, հետևել Մինսկի խաղաղության համաձայնագրին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված բազմամյա նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ ժամկետներում:
Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կայքում հրապարակվել է կուսակցության հիմնադիրների նոր ցուցակը, նրանց թիվը 64-ից նվազել է 61-ի։
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կարծում է, որ «Վրացական երազանք» իշխող կոալիցիան վաղ թե ուշ կքանդվի, սակայն 2016- ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ենթադրաբար նախկին կազմով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հանդես էլ եկել պարզաբանմամբ վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության մասին:
2011-2015-ին՝ 2006-2010-ի համեմատ, Ադրբեջանը 217 տոկոսով ավելացրել է ծանր սպառազինության ներկրումը՝ դառնալով Եվրոպայում ծանր սպառազինություն ներկրող թիվ մեկ երկիրը՝ ըստ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցի:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...